Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի երկաթուղային կայարանում արտասովոր ցուցահանդես է տեղի ունենում: Այցելուները կկարողանան տեսնել երկաթուղու շոկոլադե մանրակերտը: Այդ մասին հաղորդում է Agence France Press-ը:
Շոկոլադե երկաթգիծը ստեղծվել է Լեհաստանի լավագույն հրուշակագործներից մեկի` Յանուշ Պրոֆուսի կողմից: Ծրագրի իրացման համար ծախսվել է մոտ 500 կգ շոկոլադ: Կառույցի ընդհանուր տարածքը մոտ 12 քառ․ մետր է: