Դեռահաս աղջնակը, որին «Բոկո Հարամ»-ի գրոհայիններն ուղարկել էին ահաբեկչություն իրականացնելու համար, որոշել է չպայթեցնել իրեն և հանձնվել է իշխանություններին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գրոհայիններն աղջկան հրահանգել էին իրեն պայթեցնել մարդաշատ վայրում: Սակայն, գրոհայինների վախեցած գերուհին հանել է մահապարտի գոտին ու հանձնվել աշխարհազորայիններին: Ավելի ուշ նա ցույց է տվել իր` մի կողմ նետած ռումբը:
Նշվում է, որ նա տեղեկություն է տվել «Բոկո Հարամ»-ի նախապատրաստած նոր ահաբկեչությունների մասին: Մանսավորապես, նա ասել է, որ իրեն մահվան են ուղարկել երկու այլ աղջնակների հետ, որոնց պատճառով մոտ 60 մարդ է զոհվել: