Վրաստանը շարունակում է բարեփոխումներ կատարել և դրանով մոտենալ ՆԱՏՕ-ին, Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է Sputnik-Georgia-ն:
Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների պաշտպանության նախարների միջև, որը սկսվել է փետրվարի 10-ին և կավարտվի 11-ին:
«Վրաստանը բարեփոխումներ է կատարում քաղաքականության և անվտանգության ոլորտում սեփական անվտանգությունը բարելավելու համար և այն բանի համար, որ մոտենա ՆԱՏՕ-ի անդամությանը: Վրաստանը մեր մոտ գործընկերներից մեկն է և մենք հակված ենք խորացնելու այդ գործընկերությունը»,- ասել է Սթոլթենբերգը նիստի ժամանակ: