Մեքսիկայի հյուսիս-արևելյան Նուևո Լեոն նահանգի Մոնտերեյ քաղաքում գտնվող բանտերից մեկում խռովության հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել, հայտնում է korrespondent.net-ը:
Նախնական տվյալներով՝ մի քանի բանտարկյալների հաջողվել է փախչել: Շենքի շուրջը հավաքվել են բանտարկյալների բազմաթիվ ազգականներ:
Մեքսիկական Televisa հեռուստաալիքի հաղորդմամբ բանտի շենքից դուրս է գալիս խիտ ծուխ, ինչպես նաև լսվել են պայթյունների ձայներ:
Milenio TV հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 50 մարդ, որոնց մեջ կան ինչպես բանտարկյալներ, այնպես էլ պահակներ:
Մեքսիկական բանտերում խռովությունները հազվագյուտ չեն: 2012 թվականին Դուրանգո նահանգի բանտում խռովության հետևանքով զոհվել է 24 մարդ: