Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Handelsblatt թերթին տված հարցազրույցում մեկնաբանել է Եվրոպայում փախստականների իրավիճակը, հայտնում է RIA Novosti-ն:
«Այդ մարդկանց մի մասը` և ոչ փոքր մասը, ոչ թե 3 ինչ-որ տխրահռչակ սրիկաներ, այլ հարյուրներ, կարող է պատահել նաև հազարներ, որոնք գնում են Եվրոպա «ժամացուցային մեխանիզմի» առաքելությամբ: Երբ նրանց զանգեն, նրանք կսկսեն գործել ինչպես ռոբոտներ: Հաշվառել նրանց համարյա անհնար է, քանի որ նրանք բոլորը խաղաղ քաղաքացիներ են, որոնք փախչում են պատերազմից»,- համարում է վարչապետը:
Մեդվեդևի կարծիքով՝ եվրոպական միգրացիոն քաղաքականությունն ամբողջովին ձախողված է: «ԵՄ միգրացիոն քաղաքականության լիակատար ֆիասկո: Պարզապես շատ վատ է: Մի՞թե դա չէր կարելի պատկերացնել մի քանի տարի առաջ: Մ՞իթե այդքան վատ վերլուծաբաններ են»,- հարցնում է Մեդվեդևը:
Ինչպես նշել է վարչապետը՝ Ռուսաստանը նույնպես անհրաժեշտ է համարում օգնել փախստականներին: Սակայն, եվրոպացիների կողմից փախստականների այդքան մեծ ալիք թույլ տալու որոշումը «ամենաքիչը հիմարություն է, եթե չասենք ավելի կոպիտ»: