Լիդսի համալսարանի գիտնականները Էբոլայի վիրուսի համար փորձ կկատարեն` նման գաղտնաբառերի ընտրությանը, հայտնում է gazeta.ru-ն:
Քիմիայի ու մոլեկուլյար և բջջային կենսաբանության ֆակուլտետների գիտնականները ստացել են 200 հազար եվրո դրամաշնորհ Էբոլայի վիրուսի դեմ դեղամիջոց գտնելու համար:
Ավանդական մոտեցման փոխարեն, գիտնականները սուպերհամակարգիչ մուտք կանեն 1 միլիոն բուժիչ միացությունների բազայի գրադարան, քանի դեռ չեն գտել Էբոլա վիրուսի առանցքային սպիտակուցների ատոմային կառուցվածքի նմանությունը: Հաջորդ փուլը կլինի բազմախոստումնալից բաղադրիչների օգտագործումը կենսաբանական թեստերում:
«Էբոլայի հետ կապված գիտական գործունեության մեծ մասը կենտրոնացված է գոյություն ունեցող դեղամիջոցների վերադասավորմանը կամ պատվաստանյութերի մշակմանը: Իսկ մենք կվերադառնանք Էբոլայի սպիտակուցների կառուցվածքին և կփորձենք միացություններ գտնել, որոնք կարող են դառնալ հիմնական հակավիրուսային դեղամիջոց` հատուկ ուղղված Էբոլայի դեմ պայքարին»,- ասել է Լիդսի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Մարկ Հարիսը: