Մոտ մեկ շաբաթ առաջ 44-ամյա մի տղամարդու են Թուրքիայից բերել Հայաստան՝ բուժօգնության նպատակով: hraparak.am-ի տեղեկություններով՝ 44-ամյա Ռոբերտը, ով Ստամբուլում զբաղվում է կոշիկի բիզնեսով, բազում եւ բարդ այրվածքներ է ստացել, առաջին բուժօգնությունը տեղում ստանալուց հետո ցանկություն էր հայտնել մեկնել Հայաստան: Եվ ահա նրան տեղափոխել են Բաթումի, որտեղից էլ «Շտապօգնության» մեքենայով բերել Հայաստան՝ Այրվածքաբանական կենտրոն:
Կայքին հաջողվել է պարզել, որ տղամարդու վճակը հաջողվել է կայունացնել, նա ստացել է 3-4-րդ աստիճանի այրվածքներ կրծքավանդակի, դեմքի, պարանոցի, վերջույթների եւ մարմնի այլ հատվածներում՝ մոտ 45 տոկոս:
Մանրամասները՝ hraparak.am-ում