Մայքլ Ջեքսոնի դուստրը` 17-ամյա Փերիսն անկեղծացել է երկրպագուների հետ Instagram-ում իր գրառմամբ` պարզվում է` աղջիկն անանուն հարբեցողների ակումբ է հաճախում:
Նման անկեղծության Փերիսին դրդել են հետևորդների բազմաթիվ կշտամբանքներն այն մասին, որ ինքը չի շփվում նրանց հետ մեկնաբանություններում: Ջեքսոնի դուստրը նշել է, որ ինքը շատ գործեր ունի, ներառյալ` հարբեցողների ժողովները:
17-ամյա աղջիկը հայտարարել է, որ երկրպագուների կողմից նման պահանջներ առաջադրվել են նաև իր հորը, ինչն, ըստ էության, նրան «մասերի բաժանեց»: Փերիսը նշել է, որ թույլ չի տա դրան կրկնվել իր հետ: