Ուկրաինայի նախարարների կաբինետը հինգշաբթի օրվա նիստում հավանություն է տվել Թուրքիայի հետ վարկային պայմանագրի ստորագրմանը`2016 թվականին 5 տարի մարման ժամկետով 50 միլիոն դոլար վարկի տրամադրման մասին, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն:
Յարեսկոն ասել է, որ դա «Մեծ քսանյակի» երկրների կողմից Ուկրաինայի կառավարությանն աջակցելու քայլերից մեկն է: Իր հերթին վարչապետ Արսենի Յացենյուկը նշել է, որ փետրվարի 15-ին ինքը կընդունի պաշտոնական այցով երկիր ժամանող Թուրքիայի վարչապետին, որի ընթացքում էլ նա մտադիր է ստորագրել վարկային պայմանագիրը: