Հունաստանը այս տարի կծախսի իր ՀՆԱ-ի շուրջ 0,3%-ը կամ 600 միլիոն եվրո միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով Հունաստանի Կենտրոնական բանկի զեկույցին: Այդ գումարը կարող է աճել, եթե բալկանյան երկրների սահմանների փակման պատճառով ավելի մեծ թվով ներգաղթյալներ որոշեն մնալ Հունաստանում:
Նշվում է, որ միջոցների 35,7%-ը կծախսվի ներգաղթյալներին ընդունող կառույցների կառավարման համար: Եվս 26,3% կուղղվի փնտրման և փրկարարական գործողությունների համար:
Պարբերականը նաև գրում է, որ Հունաստանը դարձել է այն գլխավոր երկրներից մեկը, որոնցով փախստականները հասնում են Եվրամիություն: 2015 թվականին Հունաստանով ԵՄ են անցել 857 հազար փախստական: