Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Սիրիայում ցամաքային օպերացիան ԴԱԻՇ-ի դեմ կսկսի, հենց որ կոալիցիան այդ մասին որոշում կընդունի: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրիին:
«Սաուդյան Արաբիայի հայտարարությունը` իր զորքերի ցամաքային օպերացիային մասնակցությունը, չի վերանայվի»,- հայտարարել է Ասիրին:
Նա նշել է, որ Էր-Ռիադը մտադիր չէ վերանայել օպերացիայի որոշումը` ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում: