Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ էլ-Ջաֆարին հայտարարել է, որ Իրաքն օտարերկրյա միջամտություն թույլ չի տալիս իր տարածք ցանկացած պետության կողմից, այդ թվում` Թուրքիայի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Էլ-Ջաֆարին այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ Բաղդադում մամլո ասուլիսի ժամամակ:
«Մենք ամուր կառչում ենք բոլոր պետությունների հետ հարաբերություններից, սակայն Իրաքի տարածք օտարերկրյա միջամտություն չենք ընդունի ցանկացած պետության, այդ թվում` Թուրքիայի կողմից»,- ասել է նա: