Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 15-ին կմեկնի Ուկրաինա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը. «Երկուշաբթի ես կընդունեմ պաշտոնական այցով ժամանող Թուրքիայի վարչապետին»։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմիկինը հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է Թուրքիային հրավիրել Ղրիմի վերաբերյալ բանակցություններին։