Ավետիսյանների գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովն ամբողջովին ընդունել է մեղքը, և վարկածներից մեկով՝ նա այդ ոճրագործությանն է դիմել սատանիստ լինելու պատճառով:
Հարցին՝ որքանո՞վ է հավանական այս վարկածը, քրեական արդարադատության հոգեբան, փորձագետ Արշակ Գասպարյանը պատասխանեց. «2015-ի հունվարի 13-ից ի վեր գոյություն ունեցող վարկածների բազմաթիվ լինելը արդեն իսկ վկայում է և՛ գործի արդյունավետ քննության, և՛ այն մասին, որ մենք դեռ չգիտենք՝ ով է մեղավոր»:
Մեր զրուցակիցը չգիտի, թե որտեղից ձևավորվեց նրա սատանիստ լինելու վարկածը՝ նշելով բազմաթիվ հակասություններ՝ սկսած սպանության ձևից, վերջացրած մոտիվացիայով:
Անդրադառնալով դատարանի դահլիճում Պերմյակովի ոչ ադեկվատ պահվածքին՝ Արշակ Գասպարյանը չբացառեց, որ նրան կարող են տված լինել նաև հոգեմետ դեղեր, որովհետև «առնվազն տարօրինակ է, որ ցմահ դատապարտվող մարդը այդպես հանգիստ նստի: Նա ավելի շուտ՝ լարված է, որովհետև նրա մաշկի գույնը երբեմն կարմիր է, երբեմն՝ սպիտակ, այսինքն՝ նրա հույզերին դիպչում են»: