Անգլիական «Լեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները հավելյալ պարգևներ չեն ստանա նույնիսկ Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը նվաճելու դեպքում, վստահեցնում է Daily Mail-ը:
Պարզվում է, որ ընթացիկ մրցաշրջանից առաջ «Լեսթեր»-ն իր ֆուտբոլիստների հետ համաձայնեցրել է միայն ընդհանուր 6,5 մլն ֆունտ պարգևավճար, որը կբաժանվի բոլոր խաղացողների միջև:
Հիշեցնենք, որ «Լեսթեր»-ն այժմ գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակը: