Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլը, Մարսելոն և Պեպեն շարունակում են մարզվել անհատական ծրագրով, տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Ֆուտբոլիստները բաց կթողնեն Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպումը, և դժվար թե կարողանան մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` իտալական «Ռոմա»-ի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ կհանդիպի փետրվարի 13-ին, իսկ «Ռոմա»-ի դեմ` փետրվարի 17-ին: