Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի` «Նապոլի»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
Ֆրանսիացին հուսով է, որ ընթացիկ մրցաշրջանում «ծեր սենյորա»-ն կկարողանա հաղթանակներ տոնել և նվաճել բաղձալի սկուդետոն:
«Մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում: «Յուվենտուս»-ը միակը չէ Իտալիայում, մենք չպետք է թերագնահատենք մեր մրցակիցներին: Մեր նպատակը սկուդետոն է:
Գլուխներս չենք կորցրել, պարզապես մտածում ենք հաղթանակների մասին»,- հայտարարել է Պոգբան: