Մարսելի «Օլիմպիկ»-ի կիսապաշտպան Լասանա Դիարան հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, տեղեկացնում է 101greatgoals.com-ը:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներ»-ը մտադիր են ձեռք բերել Դիարայի տրանսֆերը թիմի 30-ամյա կիսապաշտպան Մայքլ Կերիկին փոխարինելու համար:
Դիարայի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2019 թվականին:
Ավելացնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև իտալական «Ինտեր»-ը: