Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Վիլիանը խոսել է իր թիմակցի` Ջոն Տերիի մասին, ով, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի «ազնվականներ»-ի ճամբարը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կարծում եմ, որ Տերին ցանկանում է մնալ ակումբում, սակայն դա պարզապես կմնա ցանկություն:
Ջոնը, անխոս, համարվում է «Չելսի»-ի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը: Բոլորս էլ ցանկանում ենք, որ նա մնա մեզ հետ»,- հայտարարել է բրազիլացի կիսապաշտպանը: