Անգլիական «Սթոք Սիթի»-ի իսպանացի հարձակվող Բոյան Կրկիչը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը թիմի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա իսպանացու նոր պայմանագրի ժամկետը «Սթոք Սիթի»-ի հետ լրանում է 2020 թվականին:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Բոյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էին «Լիվերպուլ»-ը, «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: