Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վերսկսել է թիմի մարզումները, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ «կապտանռնագույններ»-ի առաջատարը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի` «Սելտա»-ի դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 14-ին:
Հիշեցնենք, որ Մեսսին վիրահատության էր ենթարկվել: Արգենտինացին հեռացրել էր երիկամներում գտնվող քարերը: