Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իրադրությունը հակամարտության գոտում նույնքան պայթունավտանգ է, որքան 2015-ին. Վադիմ Դուբնով

ԱՄՆ Ազգային հետախուզությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը http://www.1in.am/1837530.html գլոբալ սպառնալիքների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Զեկույցում նշվում է, որ «Բաքվի կողմից կայուն ռազմական ներուժի կուտակումն Ադրբեջանում տնտեսական վատթարացող պայմանների հետ մեկտեղ մեծացնում է 2016թ. հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից հրապարակայնորեն հրաժարվելու, ինչպես նաև Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքից հրաժարվելու ցանկության բացակայությունը շարունակելու է բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»:

Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը, սակայն, կարծում է, որ չարժե դրամատիզացնել ամերիկյան հետախուզության գնահատականները Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ:

«Այսօր իրադրությունը նույնքան պայթունավտանգ է հակամարտության գոտում, որքան 2015-ին, բայց այդքան ճակատագրական և ճգնաժամային չէ, որքան փորձում են երբեմն ներկայացնել: Լարվածությունը դանդաղ աճում է, բայց չեմ կարծում, որ այն օբյեկտիվորեն կավարտվի պատերազմով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վադիմ Դուբնովը:

– Պարոն Դուբնով, սա զուտ փորձագիտական, պրոֆեսիոնալ գնահատակա՞ն է, թե՞ զեկույցը նաև քաղաքական ուղերձներ է պարունակում Լեռնային Ղարաբաղի մասով:

– Կարծում եմ՝ այստեղ պետք է ուշադրություն դարձնել ամենամյա զեկույցի ժանրին: Իսկ ժանրը բավական հերթապահ բնույթ ունի, և իմ կարծիքով՝ զեկույցը դրամատիզացնելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև ցանկացած վերլուծաբան, որն անդրադառնում է Ղարաբաղյան հարցին ստորակետով՝ ի թիվս շատ ավելի լուրջ գլոբալ սպառնալիքների, բնականաբար պիտի երկու բառով  որոշակի դրամատիզմի, վտանգի, ռիսկի տպավորություն թողնի, մանավանդ որ իրականում այդպես էլ է: Բայց չեմ կարծում, որ իրադրությունը վերջին ամիսների և վերջին տարվա ընթացքում էապես փոխվել է: Այսօր իրադրությունը նույնքան պայթունավտանգ է հակամարտության գոտում, որքան 2015-ին, բայց այդքան ճակատագրական և ճգնաժամային չէ, որքան փորձում են երբեմն ներկայացնել:

– Զեկույցում փաստորեն շեշտվում է, որ Ադրբեջանում ռազմական ներուժի կուտակո՛ւմն է մեծացնում էսկալացիայի հավանականությունը: Սա կարելի՞ է դիտել Մինսկի խմբի՝ վերջին մեկ տարվա ընթացքում արված հայտարարությունների համատեքստում, որտեղ ընդգծվում էր, որ Ադրբեջանն է հրահրում լարվածություն շփման գծում:

– Այստեղ խոսքը ռազմական պոտենցիալը մեծացնելու մասին է: Ադրբեջանը տարիներ շարունակ հայտարարում է, որ սպառազինության վրա շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ է ծախսում, կուտակում է ռազմական ներուժ, և դա ինչ-որ փաստարկ է Ադրբեջանի վարած բանավեճում: Սա ընդհանուր տրամաբանության մի մասն է, որ «մենք պատրաստ ենք պատերազմին», բայց այդ տրամաբանությունը ներքաղաքական է:

Իմ կարծիքով՝ իրադարձությունների զարգացման ինչ-որ ճակատագրական սցենար չկա: 2014 թ. ամռան իրադարձությունները, օրինակ, ցույց տվեցին, որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ պատերազմին, երկու կողմերի մարտական պատրաստականությունն այնքան էլ բարձր չէ: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի ռազմական ուժի կուտակման մասին հայտարարությունում քաղաքական որևէ բան չկա: Սա շատ սովորական ձևակերպում է, որն օգտագործում են Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադարձող  բոլոր փորձագետները, որովհետև այդ վերլուծությունների պարտադիր ատրիբուտներից է տեղեկությունը, որ Ադրբեջանը փող է ծախսում զենքի վրա, իսկ Հայաստանը, կարծես թե, ոչ:

– Այսինքն Ձեր կարծիքով՝ սա կապ չունի՞ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի՝ վերջին շրջանում բավական սրված հարաբերությունների հետ:

Գիտեք, իսկ ես կարծում եմ, որ այդ հարաբերություններն այժմ շատ դանդաղ և խնամքով պատրաստում են բարելավման, որ այդ հարաբերությունները դուրս են գալիս ճգնաժամից: Ադրբեջանի ներկայիս ֆինանսական և տնտեսական ծանր վիճակը ստիպելու է նրան փոխզիջումային ուղիներ փնտրել Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

– Իսկ ո՞րն է Ձեր անձնական կարծիքը, որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսումը 2016-ին:

– Իմ կարծիքը չի փոխվել: Ինձ թվում է՝ իրավիճակը շփման գծում մոտավորապես նույնն է, ինչ եղել է 2015-ին: Իհարկե, իրադրությունն ավելի վտանգավոր է, քան 2014-ին, 2014-ին էլ վիճակն իր հերթին ավելի վտանգավոր դարձավ, քան 2013-ին էր: Լարվածությունը դանդաղ աճում է, բայց չեմ կարծում, որ այն օբյեկտիվորեն կավարտվի պատերազմով:

Այլ հարց է, որ կան որոշ սուբյեկտիվ գործոններ, կան արտաքին խաղացողներ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, որոնք ի վիճակի են դիմելու իմպուլսիվ քայլերի, որոնք սկզբունքորեն կարող են բերել անկանխատեսելի հետևանքների: Բայց սրանք սուբյեկտիվ գնահատականներ են: Օբյեկտիվորեն ես որևէ նախադրյալ չեմ տեսնում պատերազմի վերսկսման համար:

– Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից՝ հաշվի առնելով Բաքվի ապակառուցողական քայլերը, սուր քննադատությունները համանախագահների հասցեին:

– Չեմ կարծում, թե Բաքուն լրջորեն կտորպեդահարի Մինսկի խմբի աշխատանքը: Մինսկի խումբը բավական պահպանողական ինստիտուտ է, բավական լուրջ հարթակ ցանկացած քննարկման համար: Այն արդյունավետ չէ կարգավորման տեսանկյունից, այն արդյունավետ է որոշ կապերի հաստատման առումով, ուստի կարևոր է նրա գոյության փաստը: Չպետք է զբաղվել ինքնախաբեությամբ: Չարժե Մինսկի խմբից որևէ բան սպասել: Սա մի կառույց է, որը պարզապես պիտի գոյություն ունենա: Եթե այդ հարթակը վերանա, դժվար թե Ադրբեջանը կարողանա իրեն ավելի ձեռնտու ձևաչափ գտնել, քան Մինսկի խումբն է, որովհետև ինչպես տեսանք՝ նույնիսկ ԵԽԽՎ-ն ամբողջովին Ադրբեջանի սրտով չէր:

Բաքվի ելույթները Մինսկի խմբի դեմ ստատուս-քվոն տորպեդահարելու մարտավարության շարունակությունն են: Ադրբեջանն անընդհատ ուզում է կասկածի տակ դնել ստատուս-քվոն, և սա տրամաբանական է ու հասկանալի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում