Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի վերջին պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Դրա մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը։
Նրա խոսքով՝ այցն իրականացվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հրավերով։ Իրանցի դեսպանն ընդգծել է, որ Ալիևի իրանական այցի ժամանակ կստորագրվեն տնտեսական ու էներգետիկ ոլորտներին առնչվող փաստաթղթեր։