Ահաբեկիչները դեպի թուրքական սահման են քշում Հալեպի շրջանի խաղաղ բնակիչներին՝ փորձելով դասալքել, իսկ արևմտյան հեռուստաալիքները դա ներկայացնում են որպես ռուսական ռմբակոծությունների հետևանք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ գրանցվել է գրոհայինների զանգվածային դասալքություն։ Ահաբեկիչները վախեցնում են տեղի բնակչությանը ու հալածում դեպի թուրքական սահման։ Նրա խոսքով՝ գրոհայինները, զենքը թողնելով, խառնվում են բազմությանը, քանի որ գիտեն՝ ռուսական ավիացիան չի հարվածի քաղաքացիական բնակչությանը։