Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նանտ»-ը հյուրընկալվել էր «Բորդո»-ին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի` 2-2 հաշվով:
Լրացուցիչ ժամանակում հայազգի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմին հաջողվել է եւս 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Բորդո»-ի ֆուտբոլիստներին լրացուցիչ ժամանակում հաջողվել է միայն մեկ անգամ հաջողության հասնել: Հանդիպումն ավարտվել է 3-4 հաշվով:
Արդյունքում, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի գլխավորած թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: