Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Հայտնելով այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին, մեղադրյալի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը նշել է, որ այսօր նշանակված դատական նիստը հետաձգվել է:
Ըստ պաշտպանի, Վ.Շիրխանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը, վատ վիճակում է: Ստ.Ոսկանյանը հավելեց, որ իր պաշտպանյալը հենց հիվանդության պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան, դիմում է ներկայացրել առ այն, որ առողջական խնդիրներ ունի ու խնդրել իր բացակայությամբ անցկացնել դատական նիստը:
Դատարանը բավարարել է պաշտպան Ստ. Ոսկանյանի միջնորդությունը և հետաձգել դատական նիստը: Պաշտպանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը և իրեն տրամադրել կալանավորման ժամկետի երկարացման վերաբերյալ քննիչի միջնորդությանը կից ներկայացված նյութերը, ինչպես նաև հնարավորություն ընձեռնել պաշտպանական կողմին ձեռք բերել համապատասխան ապացույցներ առողջական վիճակի վերաբերյալ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում