ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ մայոր Ջեյմս Մարտինն ուշաթափվել է մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի բյուջեի նախագծին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դեպքը տեղի է ունեցել F-35 կործանիչների ֆինանսավորման հարցով նրա ելույթի կեսին։
Այն բանից հետո, երբ Մարտինը կորցրել է գիտակցությունը, նրան ջուր են տվել, այնուհետև տեղափոխել այլ սենյակ։ Ավելի ուշ նա հոսպիտալացվել է։