Հայաստանի կառավարությունն ընդունել է «Հողամաս նվիրաբերելու և ամրացնելու մասին» որոշում: Դրանով դպրոցական ծրագրերով նախատեսված շախմատի դասընթացներն արդյունավետ կազմակերպելու և համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջարկությամբ ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրին կից կկառուցվի շախմատի ակադեմիա:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանն ասել է, որ շախմատի ակադեմիան ժամանակակից չափանիշներին համապատասխան նախագծելու և հարևան շենքերի նկատմամբ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական պահանջները բավարարելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մարզահամալիրին կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում գտնվող 933,0 քմ մակերեսով հողամասը: