Thursday, 18 04 2024
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը

«Կոալիցիայի» և դրամի «կուրսը»

Մի քանի օր է՝ հայկական դրամը դանդաղ սկսել է արժեզրկվել։ Հայկական դրամը երևի հենց այսպես էարձագանքում է ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությանը։ Շատերը սա կարող են ընկալել իբրև կատակ: Եվ իսկապես, հայկական դրամի արժեքը կապակցված չէ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի արժեքից, սակայն մյուս կողմից՝ այս ամենն անուղղակիորեն կապակցված է իրար, քանի որ ՀՅԴ-ՀՀԿ այս, այսպես կոչված համագործակցությունը, մեծ հաշվով, բնորոշում է Հայաստանի պետականության որակները, կառավարման համակարգի, քաղաքական համակարգի բնույթը և այս տեսանկյունից, իհարկե, այդ բնույթն այնպիսին է, որ դրամին արժեզրկումից բացի՝ որևէ այլ բան չի կարող սպասել:

Ընդհանուր առմամբ, այս երկու իրադարձությունների կամ իրողությունների զուգահեռը շատ խորհրդանշական է՝ հաշվի առնելով Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները, դրանց ուժգնությունը, դրանց բնույթը: Այդ ամենը Հայաստանում պետք է ենթադրեր լիովին այլ օրակարգ, քաղաքական ուժերի և իշխանությունների բոլորովին այլ գործողություններ: Դրանց հիմքում պետք է լինեին շատ հստակ առաջ քաշվող գաղափարները, առաջարկները, պահանջները, նախաձեռնությունները: Սակայն սրա փոխարեն մենք տեսնում են ՀՅԴ-ՀՀԿ անհասականալի համագործակցությունը, միաժամանակ նաև այդ համագործակցության շրջանակներում պաշտոնների շուրջ պայմանավորվելու փորձերը:

Զուգահեռաբար՝ տեսնում ենք քաղաքական ընդդիմություն այն կոնտեքստում, թե իշխանությունն ամեն ինչ վատ է անում, իսկ իրենք լավը կանեն՝ սակայն ինչ-ի և ինչպես-ի հստակության ու կոնկրետության լիակատար բացակայության պայմաններում: Այսինքն՝ մենք տեսնում ենք բոլոր իմաստներով զրոյական Հայաստան, որտեղ միակ իրականն այն է, որ դրամը արժեզրկվում է:

Թե ինչքան կշարունակվի այդ ընթացքը՝ դժվար է ասել, սակայն դա նշանակում է գնաճ, դա նշանակում է դրամով եկամուտ ստացողների եկամտի նվազում, դա նշանակում է սոցիալական լարվածության աճ, բացասական սպասումներ, անկայունություն: Իհարկե, մյուս կողմից կարող է լինել տեսակետը, թե դրամի արժեզրկումը ենթադրում է տեղական արտադրության խթանում: Տեսականում դա այդպես է, առավել ևս, որ այսօր հայկական տեղական արտադրության սպառման հիմնական շուկան հայտնվել է ճգնաժամի մեջ այն պատճառով, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է, և հայկական արտադրանքը, ըստ էության, դարձել է անմրցունակ:

Սակայն այդ որքա՞ն պետք է արժեզրկվի հայկական դրամը, որպեսզի հայկական ապրանքը մրցունակ դառնա անցնող ամիսների ընթացքում ավելի քան կրկնակի արժեզրկված ռուբլու շուկայում: Եվ իրատեսակա՞ն է արդյոք այդ չափի արժեզրկումը: Այստեղ ռացիոնալ ելք շատ դժվար է պատկերացնել՝ չլինելով անգամ տնտեսագետ: Եթե հայկական դրամն արժեզրկվի այն չափով, որպեսզի հայկական արտադրանքի համար գոնե մի քիչ հարմարավետություն առաջանա ռուսական շուկայում, ապա դա կնշանակի Հայաստանի տնտեսության այնպիսի ցնցում, որից հետո ուշքի գալը շատ դժվար կլինի: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում որոշումները կայացնելու առումով անգամ սխալ ընտրվող տեսությունների հետ գործ չունենք, այլ ընդամենը մի պարզ ելակետի՝ սեփական բիզնես, սեփական կապիտալի պաշտպանվածություն, սեփական անվտանգություն:

Ահա այն, ինչը Հայաստանում քաղաքական և տնտեսական որոշումների կայացման հիմքում է: Եվ ահա այդ պատճառով է, որ Հայաստանում այսօր իշխանությունը աչքի է ընկնում ՀՅԴ-ի հետ ոչինչ չնշանակող ու չենթադրող համագործակցությամբ, ոչ թե մարտահրավերների դեմ վճռական և խորքային «ճակատամարտով»: Բանն այն է, որ սեփական հարստության և անվտանգության հարցում այդ որոշում կայացնողների համար առավել կարևոր է ՀՅԴ-ի հետ «ռազբորկան», որովհետև դա ուղիղ կապ ունի իշխանական ռեսուրսների, լծակների վերաբաշխման հետ, այսինքն՝ դրա տակ կան շատ կոնկրետ նյութական խնդիրներ:

Բանն այն է, որ հասարակական, պետական նշանակության խնդիրների լուծումը այդ որոշում կայացնողներից պահանջելու է նույնիսկ սեփական ունեցվածքի, արտոնությունների մի զգալի մասի չեղարկում: Առանց դրա այսօր անհնար է Հայաստանում էական որևէ բան փոխել: Մինչդեռ այսօր ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները հենց անձնականն ավելի ամրացնել: Այսինքն՝ կա՛մ Հայաստանում դրամը կարող է ամրանալ տնտեսության հետ միասին, կա՛մ կարող է ամրանալ իշխանական ունեցվածքը: Ահա այս իմաստով են երկու գործընթացները խորհրդանշական, և եթե դրամը թուլանում է, ապա դա ինդիկատոր է եզրակացնելու, որ ուժեղանում է իշխանական համակարգը:

 

Լուսանկարը՝  Armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում