Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Հայաստանի և Սլովենիայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Լյուբլյանայում Հայաստանի և Սլովենիայի արտաքին գերատեսչությունների միջև Փետրվարի 9-ին անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կ ապի վարչությունից, հայկական պատվիրակությունը ղեկավարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ սլովենականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թոմաժ Լովրենչիչը: Հայկական պատվիրակության կազմում է եղել Սլովենիայում ՀՀ դեսպան (նստվայրը՝ Հռոմ) Սարգիս Ղազարյանը:

Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Անդրադարձ է կատարվել միջկառավարական կառույցներում և խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Դրագոլյուբա Բենչինայի հետ աշխատանքային ճաշի ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև ՄԱԿ-ում ու միջազգայինայլ կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Սլովենիայի պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին:

Լյուբլյանը այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Սլովանիայի Ազգային խորհրդի նախագահ Միտյա Բարվարի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում