Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի կարծիքով՝ հարձակվող Լիոնել Մեսսին նվիրումով է խաղում «Բարսելոնա»-ում և ազգային հավաքականում:
«Կարևոր է հասկանալ, թե որքան դժվար է լինել Լիոնել Մեսսի: Բացի ֆուտբոլային մեծությունից, նա սովորական երիտասարդ է: Մյուսների նման Մեսսին էլ ընտանիք ունի, ընկերներ, կենցաղ և առօրյա հոգսեր:
Մեսսին դեռ ամեն ինչի չի հասել: Պետք է հասկանալ, որ ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ ընթանում է նախատեսվածով: Հավաքականի կազմում հաղթանակների բացակայությունը ճնշում է Լեոյին.,- Goal-ը մեջբերում է Մարտինոյի խոսքերը: