ՀՀ կառավարությունը հաստատեց «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» 2016 թվականի ծրագիրը, որի շրջանակում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ծրագրով կապահովվի Սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը, 2016-ին հինգ դասընթացների ընթացքում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ:
«Ամառային դպրոցը սփյուռքահայության համար կդառնա հայերենի ուսուցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:
Ծրագրի նպատակն է հայոց լեզ¬վի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշա¬կութային ծրագրերի և հա¬յագի¬տա-կան օջախների գործունեությունը օժանդակելը, համայնք¬նե¬րում առկա նե¬րու¬ժի հաշվառու¬մը, համախմբումը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավ¬մա ննաջակցությունը՝ հայերենի ուսուցման, իմացության մակարդակի բարձրացման, Սփյուռքի տարբեր բնագավառների գործիչների, համայնքների, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների մասնագիտական գիտելիքների խորացման, արդի պահանջներին համապատասխան որակավորման բարձրացմանն աջակցության նպատակով իրականացվող 5 դասընթացների իրականացման միջոցով»,- ասել է Հակոբյանը: