Կառավարության այսօրվա նիստին պետք է քննարկվեր ու հաստատվեր նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցը: Մինչև երեկ այս նախագիծը էլեկտրոնային կառավարման համակարգում էր : Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նիստերի դահլիճ մտավ նաև Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը և օրակարգի քննարկումը դեռ չմեկնարկած խնդրեց հանել նախագիծը:
Կառավարությունը հանեց այս հարցը օրակարգից: Նախագծում նշվում էր, որ մեր երկրում միջուկային նոր էներգաբլոկի կառուցումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգով»:
Նոր էներգաբլոկը հանված նախագծով նախատեսում էր կառուցել մինչև մինչեւ 2026 թվականը: