Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Շիրակցիները չեն ուզում բաց թողնել մարզպետ Ցոլակյանին

Շիրակի մարզում իսկական խուճապ է, ինչը կապված է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրերի հետ: Մամուլը արդեն մի քանի օր է գրում է, որ ՀՅԴ-իշխանություններ համագործացության արդյունքում Շիրակի մարզպետի պաշտոնը հանձնվելու է Դաշնակցությանը, իսկ Դաշնակցությունն էլ իր հերթին այդ պաշտոնում պատրաստվում է առաջադրել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ արթիկցի Հակոբ Մաթիլյանին կամ Ռոմիկ Մանուկյանին:

Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան Ցոլակյանին իրենց մարզպետից տանելու մտադրությունից: Սա այն եզակի դեպքերից է, երբ մարդկանց առաջնորդում է ոչ թե ղեկավարին հաճոյանալու, քծնելու ցանկությունը: Այս մարդիկ ուղղակի ասում են, որ իրենք վերջին 25 տարիների ընթացքում չեն տեսել նման ղեկավար, և հիմա չեն ցանկանում հրաժարվել նրանից:

Գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների տնօրեններն ասում են, որ նախորդ բոլոր մարզպետներն առաջնորդվել են մեկ գերխնդրով՝ որքան հնարավոր է շատ պոկել, ինչքան հնարավոր է շատ հավաքել: Նախկին մարզպետների ծննդյան տոները գյուղապետերի, դպրոցի տնօրենների ու հիվանդանոցների գլխավոր բժիշկների համար սգո օրեր են եղել, քանի որ նրանք հսկայական գումարներ են հավաքել, որպեսզի կարողանան հավուր պատշաճի նշել իրենց թանկագին մարզպետի ծննդյան տոնը և նրան տպավորիչ նվեր մատուցել նաև կլորիկ գումարի տեսքով:

Փող է հավաքվել ոչ միայն ծննդյան տոնի, այլ ամեն մի անիմաստ առիթով: Օրինակ՝ երբ մարզում ինչ-որ միջոցառում է կազմակերպվել, կամ ինչ-որ պատվիրակություն է եկել, որին պետք է հյուրասիրել: Այս ամբողջ բեռը ընկել է գյուղապետերի ու դպրոցների տնօրենների վրա: Ի դեպ, հավաքված գումարը միշտ անհամեմատ ավելի մեծ է եղել ծախսվածից, ինչը նշանակում է, որ այդ առիթները ևս օգտագործվել են փող աշխատելու համար:

Գյուղապետերը և դպրոցի տնօրենները պնդում են, որ Ցոլակյանի մարզպետ գալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, իրենցից որևէ մեկը փող չի հավաքում, իրենց ոչ մեկը չի ստիպում պարտադիր վճարումներ կատարել ինչ-որ հիմնադրամների կամ ֆինանսական ներդրում ունենալ միջոցառումների կազմակերպման գործում: Հիմա այս մարդիկ հասկանում են, որ Ցոլակյանին հանելով և նոր մարզպետ նշանակելով՝ հին և բարի ավանդույթները կարող են վերականգնվել:

Գյուղապետերը և ընդհանրապես շիրակցիներն ասում են, որ Ցոլակյանի գալով մարզում կտրուկ փոխվել է նաև քրեածին մթնոլորտը: Եթե նախկինում գրեթե ամեն ամիս մարզում և Գյումրիում տարբեր խմբավորումների բախումների արդյունքում սպանություններ էին տեղի ունենում, ապա վերջին մեկ տարվա ընթացքում, իրավիճակը կայունացել է, և հակամարտ կլաններն էլ ավելի զուսպ են դարձել: Մարդիկ սա ևս կապում են մարզպետի գործունեության հետ, ով իր նախորդ Աշոտ Գիզիրյանի նման ոչ թե ամեն օր գնում-գալիս է Երևան և ճանապարհի վրա ավելի շատ ժամանակ է ծախսում, քան մարզպետարանում, այլ բնակվում է Գյումիրում, թեև ընտանիքը բնակվում է Մասիսում:

Միակ բանը, որում կարող են մեղադրել Ցոլակյանին Սահմանադրական հանրաքվեի տապալումն է, հանրաքվեն այս մարզում պարտվեց: Բայց հանրաքվեի արդյունքը կապված էր նախ մարզում առկա տարբեր խմբավորումների հակասություններով, որովհետև շատերը փորձում էին հանրաքվեն տապալելով իշխանությանը ցուց տալ, որ իրենց քաղաքական մրցակիցները մարզում ազդեցություն չունեն, և բացի այդ՝ Շիրակի մարզը համարվում է Հայաստանի սոցիալապես ամենավատ պայմաններում գտնվող մարզը, ինչից էլ բխում է այդ մարզի բնակչության առավել մեծ դժգոհությունը իշխանություններից և այդ իշխանությունների նախաձեռնություններից: Այլ արդյունքի կարելի էր հասնել միայն տոտալ ընտրակեղծարարության միջոցով, որին մարզպետը չի գնացել: Եվ եթե Ցոլակյանին կարելի է մեղադրել, ապա միայն ընտրակեղծիիքներ չկազմակերպելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում