Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Ինչու է ուշանում «ամուսնությունը»

Փետրվարի 9-ին իշխանություններ-ՀՅԴ բանակցությունների արդյունքում կողմերը կարծես թե եկել էին հանրագումարի, ինչի ապացույցը կարելի էր համարել փետրվարի 10-ին նշանակված ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստը: Սպասվում էր, որ նիստի ընթացքում նախագահ Սարգսյանը կուսակցական վերնախավին կտեղեկացնի կայացած համաձայնությունների մասին եւ դրանով համաձայնությունները կհրապարակայնացվեն:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրը, սակայն չորեքշաբթի օրը Գործադիր մարմնի նիստի տեղափոխումը կարող էր նշանակել, որ ցանկություն կա հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում ներկայացնել նորանշանակ նախարարներին: Սակայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ պետք է սպասել եւս երկու-երեք օր, այսինքն՝ պայմանավորվածության արդյունքների մասին կհայտարարվի միայն ուրբաթ կամ շաբաթ օրը:

Առայժմ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչն է պատճառը, որ երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում պայմանավորվածության արդյունքները չեն հրապարակայնացվել: Արդյո՞ք պատճառը ՀՀԿ-ՀՅԴ հարաբերությունների տիրույթում է, թե՞ ներիշխանական: Ամենայն հավանականությամբ, երկրորդ տարբերակը, քանի որ Դաշնակցության հետ կարծես թե ամեն ինչ պարզ է: Պարզ է, թե այդ կուսակցությունը ինչ է ստանում եւ ում է պատրաստվում տեղավորել այդ պաշտոններում: Շարմազանովը ինքն էլ հաստատեց, որ այն, ինչի մասին գրում է մամուլը Դաշնակցությանը հասանելիք պաշտոնների մասին՝ մեծ մասամբ համապատասխանում է իրականությանը:

Ներիշխանական հարթության մեջ է, որ ամեն ինչ չէ, որ միանշանակ հարթ է: Հանրապետական վերնախավի որոշ ներկայացուցիչներ համարում են, որ Դաշնակցության հետ կայացած համաձայնությունը խիստ անարդար է, եւ հակասում է Հանրապետական կուսակցության շահերին: Հանրապետականներին չի բավարարում այն, որ խախտվել է խորհրդարանում ՀՅԴ-ի ունեցած քաղաքական ներկայացվածության եւ կառավարությունում ստանալիքի հարաբերակցությունը: Դաշնակցությունը խորհրդարանում ունի ընդամենը 5 պատգամավորական մանդատ, սակայն ստանում է երեք նախարարական պորտֆել եւ երկու մարզպետի պաշտոն: Թե ինչու է իշխանությունը այդքան առատաձեռն Դաշնակցության հանդեպ՝ նույնպես անբացատրելի է:

Կա նաեւ հարցի մյուս կողմը, դա նոր նշանակումների տրամաբանությունն է: Երբ կառավարությունում որեւէ նոր կադրային նշանակում է տեղի ունենում, ապա ենթադրվում է, որ նախորդ նախարարը տապալել էր իր ղեկավարության տակ գտնվող ոլորտը, եւ նրան փոխարինում են այնպիսի մի գործիչով, ով կարող է փոխել իրավիճակը դեպի լավը: Մինչեւ վերջերս իշխանությունները մեզ բոլորիս հավաստիացնում էին, որ կրթական ոլորտում ամեն ինչ հրաշալի է, կրթական բարեփոխումները տալիս են սպասված արդյունքը, այդ համակարգում կոռուպցիան հասել է նվազագույնի, բուհական համակարգում իրականացված բարեփոխումները եւս տալիս են սպասված արդյունքները:

Եթե Արմեն Աշոտյանը հաջողված նախարար էր, ապա ի՞նչ իմաստ ունի եւ ի՞նչ բացատրությամբ է փոխվում այդ նախարարը. մի՞թե միայն նրա համար, որ Դաշնակցությունը ցանկանում է ստանալ այդ նախարարությունը եւ այդ նախարարական պորտֆելն օգտագործել խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու համար: Մի՞թե Ֆելիքս Ցոլակյանին, ով համարվում է հաջողված մարզպետ, պաշտոնազրկում են միայն այն պատճառով, որ Ռոմիկ Մանուկյանը խոստանում է իրեն մարզպետ նշանակելու դեպքում ՀՅԴ-ի համար ավելի շատ ձայն ապահովել այդ մարզից: Մի՞թե կարելի է ինչ-որ կուսակցական նախընտրական ամբիցիաների բավարարման համար կադրային փոփոխություններ իրականացնել կառավարությունում:

Իշխանությունները չունեն հստակ պատասխան այն հարցին, թե վերջապես ինչու են իրենք որոշել, այսպես ասած, համագործակցել Դաշնակցության հետ: Դաշնակցությունն ունի իր բացատրությունը եւ ասում է, որ իրենք համագործակցում են պարտադրաբար՝ երկիրը փրկելու համար: Արդյոք իշխանությունը համաձա՞յն է, որ իրենք երկիրը տանում էին կործանման, եւ հիմա ստիպված են եղել դիմել Դաշնակցության աջակցությանը՝ գոնե եղածը փրկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում