Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալվեց «Բոխում»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով: Իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի սաները կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել «Բոխում»-ի դարպասը:
Մյունխենյան ակումբից աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին և Տիագո Ալկանտարան:
Այսպիսով, այս հաղթանակի շնորհիվ «Բավարիա»-ն կարողացավ դուրս գալ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլ:
«Բոխում»-«Բավարիա»` 0:3
0:1 Լևանդովսկի (38’), 0:2 Ալկանտարա (61’), 0:3 Լևանդովսկի (89’)