Հյուսիսային Կորայում անցյալ շաբաթ մահապատժի են ենթարկել ազգային բանակի գլխավոր շտաբի պետ Լի Յեն Գիլին, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով հարավկորեական լրատվամիջոցներին: Նրանց տվյալներով` գեներալին մեղադրել են կոռուպցիայի մեջ:
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Լի Յեն Գիլն այդ պաշտոնին է նշանակվել 2013 թվականին: Գեներալն ուղեկցել է երկրի առաջնորդին զինավարժությունների ստուգողական այցերի ժամանակ: Սակայն, փետրվարի 8-ին գեներալը չի երևացել Հյուսիսային Կորեայի արբանյակի բաց թողնման հանդիսավոր արարողությանը: