Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ԵՄ ղեկավարությանը համեմատել է սուզվող «Տիտանիկ»-ի տախտակամածին նվագող նվագախմբի հետ, հայտնում է Bloomberg-ը:
«Եվրամիությունը նման է «Տիտանիկ»-ում նվագող նվագախմբին: Մենք արդեն ստուգել ենք մեր բարեփոխումները և ի վիճակի ենք ԵՄ-ի մեր գործընկերներին ասելու. բարեկամներ, մենք կարող ենք փոխել այդ բյուրոկրատական սխալ մոտեցումը»,- ասել է նա:
Ռենցին նաև ընդգծել է, որ եվրոպական առաջնորդները չունեն պարզ ռազմավարություն: Նա ԵՄ-ին խորհուրդ է տվել ավելի ռացիոնալ օգտագործել իր ռազմական և տնտեսական հնարավորությունները: Մասնավորապես` խոսքը վերաբերվում է Ռուսաստանի հետ հաշտեցմանը, Լիտվա զորք ուղարկելուն և սոցիալական կարիքների համար բյուջետային սահմանափակումները վերացնելուն: