Օսկար մրցանակաբաշխության հավակնորդների նվերների հավաքածուում կլինի նաև զուգարանի թուղթ: Մեկ փաթեթի գինը 900 դոլար է, հայտնում է The Guardian-ը: Հավաքածուի մեջ կլինեն նաև սրբիչներ և մաշկի խոնավացման միջոցներ: Այդ բոլորը տեղավորված են բնական կաշվով փաթաթված տուփում:
Գլխավոր կատեգորիաներում առաջադրված դերասանները և ռեժիսորները կստանան 200 հազար արժողությամբ նվերներ: Դրանց մեջ` բացի կոսմետիկայից, կլինեն նաև սեքս-խաղալիքներ, կրծքի ձգման վիրահատության հավաստագրեր և տուրիստական ուղեգրեր:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին: