Ջոնի Դեպը համաձայնվել է խաղալ գլխավոր դերը Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը» վեպի էկրանավորման մեջ: Universal ստուդիայի նախագիծն արդեն մշակվում է, հայտնում է spletnik.ru-ն:
Universal ընկերությունն առաջին անգամ «Անտեսանելի մարդը» վեպը էկրանավորել է 1933 թվականին:
Դրվագներ «Անտեսանելի մարդը» ֆիլմից, 1933 թ.
Դեպը առաջին անգամը չէ, որ կխաղա տարօրինակություններով հերոսի դերը: Նա արդեն կերպարանափոխվել է` դառնալով Խելագար Գլխարկագործ, Կապիտան Ջեկ-ճնճղուկ, վարսավիր Սուինի Թոդ և այլն: Կասկած չկա, որ դերասանը նոր դերը նույնպես գերազանց կկատարի: