Քիմ Քարդաշյանի լավագույն ընկեր, 41-ամյա դերասան և CommandPR փիար ընկերության հիմնադիր Ջոնաթան Չեբանը դպրոց է բացում Նյու Յորքի հարուստ երեխաների համար: Ուսումնական հաստատությունը ստացել է Նյու Յորքի միջազգային դպրոց անվանումը և կտեղակայվի Թրամփ թաուեր երկնաքերի 58-րդ հարկում:
«Ես զբաղվում եմ ժամանակակից փոփ մշակույթի մշակմամբ: Ամբողջ աշխարհից ապահովված երեխաները կուսումնասիրեն նյութեր մասնավոր ինքնաթիռների, սոցիալական կայքերի, ադամանդների որակների, ձկնկիթի տեսակների մասին, դպրոցում նաև կլինեն տնտեսագիտություն և այլ հիմնական առիթներ»,- ասել է Չեբանը:
«Երեխաները կսովորեն այն անհրաժեշտ նյութը, որը նրանց պետք կգա, որպեսզի ապրեն այնպիսի հարուստ քաղաքում ինչպիսին՝ Նյու Յորքն է: Եթե դուք ադամանդ եք գնում, դուք պետք է իմանաք դրա մաքրությունը, եթե մասնավոր ինքնաթիռ եք գնում, դուք պետք է հասկանաք տարբերությունը կաշվի և բազկաթոռների տեսակիների միջև»,- հավելել է նա: