Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Վիլիանը նշել է, որ տուգանային հարվածներ իրացնելը սովորել է Ռոնալդինյոյին և Բեքհեմին հետևելուց, տեղեկացնում է Goal.com-ը:
«Տուգանային իրացնելու մեջ հմտացել եմ Ռոնալդինյոյին և Բեքհեմին հետևելու շնորհիվ: Կան ֆուտբոլիստներ, որոնցից պետք է սովորել:
Հարվածներս փորձարկում եմ մարզումների ընթացքում: Պետք է միշտ հետևել և զգալ, թե երբ է պետք դադարեցնել հարվածներ կատարել տարբեր դիրքերից»,- հայտարարել է բրազիլացին: