Սասեքս համալսարանի հոգեբանները պարզել են, որ ձիերը իրոք կարող են արձագանքել մարդկային դեմքի արտահայտություններին: Այդ մասին հրապարակված է Biology Letters պարբերականում:
Կամավորները դեմքի տարբեր արտահայտություններով նույն տղամարդու լուսանկարները ցույց են տվել 28 ձիերի: Երբ ձին տեսնում է դեմքի չար արտահայտությամբ մարդու, նրա սրտի զարկերը արագանում են:
Հետազոտությունների հեղինակ Կարեն Մաքքոբը պարզաբանել է. «Մարդկային դեմքի արտահայտությանը ձիերի արձագանքելը կարող է լինել ի ծնե, քանի որ նրանց զարգացումը սերտորեն կապված է մարդկանց հետ»: Գիտնականները առաջ էլ գիտեին, որ ձիերը հանդիսանում են սոցիալական տեսակ, սակայն վերջին աշխատանքի արդյունքները թույլ կտան ավելի լավ հասկանալու, թե ինչպես է մարդկային տրամադրության հասկանալը ազդում ձիերի վարժեցման վրա: