Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Լուկա Մոդրիչը և Դանիել Կարվախալը մարզվել են թիմի ընդհանուր խմբի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սկզբում ֆուտբոլիստները մարզվել են մարզասրահում` անհատական ծրագրով, որից հետո միացել են թիմի մյուս ֆուտբոլիստներին և մարզվել խաղադաշտում:
Հաղորդվում է, որ վերջիններս, ամենայն հավանականությամբ, կկարողանան ընդգրկվել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպման հայտացուցակում: