Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզչի թեկնածուների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Մոուրինյոն լավ տարբերակ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար, սակայն ես կարծում եմ, որ «կարմիր սատանաներ»-ին պետք է մարզի Ռայան Գիգսը:
Նա արժանի է այդ հնարավորությանը: Կարծում եմ, որ նա կկարողանա երիտասարդ ֆուտբոլիստներից ստանալ իսկական պրոֆեսիոնալների»,- հայտարարել է Ֆերդինանդը: