Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Անտոնի Մարտիալը պատմել է իր մանկության կուռքերի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ցանկանում է նմանվել իմ եղբորը: Բացի այդ, ինձ ոգեշնչում էին Ռոնալդոն և Ռոնալդինյոն:
Վիլի Սանյոլն ինձ շատ է օգնել խորհուրդներով: Այն ժամանակ ես հանդես էի գալիս «Մոնակո»-ի երկրորդ թիմում, իսկ ինձ նա հրավիրում էր Ֆրանսիայի երիտասարդական հավաքական»,- հայտարարել է Մարտիալը: