ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են դիրքերի մշտական ուժգնացումն Արևելյան Եվրոպայում: Այս մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:
«Խոսքը բազմազգ ռոտացիոն ուժերի մասին է, որոնք զորավարժություններ են անցկացնում և ամրապնդում ստանալու համար հնարավորություններ ունեն: Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հստակ թիվը մեր շտաբային կառույցները կորոշեն գարնանը»,- հայտարարել է Սթոլթենբերգը:
Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն արդեն 6 շտաբ ունի Արևելյան Եվրոպայում, իսկ մինչև տարեվերջ կլինեն ևս երկուսը: