The Iran Project-ի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը հայտարարել է, որ Իրանը սկսում է հայրենական մշակման «Կարրար» տանկերի արտադրություն՝ ռուսական T-90 տանկերի փոխարեն։ Այդ մասին հայտնել է Իրանի ՊՆ կայքը։
Դեղհանի խոսքով՝ իրանական նոր տանկը զգալի առավելություններ կունենա ռուսական T-90 տանկի նկատմամբ։ Ավելի վաղ Իրանը Ռուսաստանի հետ բանակցել է T-90 տանկերի գնման շուրջ, սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարից։ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմեդ Ռեզա Պուրդաստանը հայտարարել էր, որ այդ հարցն այլևս օրակարգում չէ։