Ֆրանսիական Air Mediterranee չարթերային ավիաընկերության ուղևորը թռիչքի ընթացքում միզել է հարևանի վրա՝ ինքնաթիռում ծխելու և ալկոհոլի արգելքից դժգոհության պատճառով: Այս մասին հայտնում է The Independent-ը: Դեպքը տեղի է ունեցել Ալժիր-Փարիզ թռիչքի ժամանակ:
Նշվում է, որ մեկուկես ժամ թռչելուց հետո նա միզել է հարևանի վրա, ծեծկռտուք է սկսվել: Հետո բորտուղեկցորդները զսպել են տղամարդուն, իսկ օդաչուն որոշում է ընդունել չնախատեսված վայրէջք կատարել Լիոնում, որտեղ կարգը խախտողին հանձնել են ոստիկաններին: Իրավապահները ձերբակալել են նաև ծեծկռտուքին մասնակցած երկրորդ տղամարդուն:
Նշվում է, որ ինքնաթիռը Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայան է ժամանել 3 ժամ ուշացումով: