Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք դեռ չեն պլանավորում որևէ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ համանախագահները մոտ ժամանակներս կժամանեն տարածաշրջան։
Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը Մյունխենի անվտանգության հարցերով գագաթնաժողովին կմասնակցի ամենաբարձր մակարդակով։